2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, բայց կարծում եմ, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը, թե անկախության սերունդը որքանով է իվիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները, իհարկե, ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների օրինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարևորին: Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում»: Փաշինյան