Կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով նախաքննության փուլում գտնվող երկու գործով դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել,- տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեանալու մասին խափանման միջոցը:
Ավելի վաղ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ դատախազությունը կմիջնորդի վերանայել եւս 20 կալանավորի խափանման միջոցը: