Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ երկու օր են առաջարկել Սարգսյանին՝ ապրիլի 13-ը և 16-ը, ընտրությունը թողնելով նրան: Քոչարյանը նշել է, որ պաշտոնական գրություն է ուղարկել երրորդ նախագահին, գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանից ստացել է հաստատում, որ հրավերն ընդունվել է ի գիտություն: Հանձնաժողովը պատասխան դեռ չի ստացել: