Արարատի մարզում ական է պայթել, ինչի հետևանքով 33-ամյա քաղաքացին վնասվածքներ է ստացել:
Դեպքի վերաբերյալTert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ Ոստիկանությունը հաղորդում ստացել է ապրիլի 5-ին՝ ժամը 14.50-ին բժշկական կենտրոնից.
«Համաձայն հաղորդման՝ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Պ. Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի»:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ. Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, կնոջ ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է վնասվածքներ:
«Դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,- լրատվամրջոցին հայտնել են ոստիկանությունից։