Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ. Փաշինյան

Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում վկայում է, որ մեր երկրում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակ է դուրս գալիս։ Դրա ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ այն գերժամանակակից արտադրանք է, այլեւ կա շատ կարեւոր մի նրբություն՝ այն զրոյից հավաքվել է Հայաստանի Հանրապետությունում։