ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կարանտինում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սննդից և կից գրառում արել. «Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին.
Նախաճաշ — ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ,
Ճաշ — հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ,
Ընթրիք (սա երեկվանն է) — խորոված,
Ջուրը՝ անսահմանափակ:
Մեծ հպարտությանբ կարող եմ ասել, որ այ սենց է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»: