Կորոնավիրուսի դեմ պայքարի «շվեդական մեթոդը» չաշխատեց. մահերն աճում են

Ապրիլի 7-ի դրությամբ, վերջին 24 ժամվա տվյալներով, Շվեդիայում հաստատվել է կորոավիրուսից մահվան 114 դեպք, փոխանցում է nv.ua-ն։ Երկրի գլխավոր համաճարակաբան Անդրես Թեգնելը հայտնել է, որ միջինում Շվեդիայում մահացության օրական ցուցանիշը մոտ 40 դեպքի է հասնում։

Նշենք, որ երկրում մինչև հիմա կորոնավիրուսի պատճառով խիստ կարանտին սահմանված չի եղել։ Մինչև մարտի վերջ չկային հակահամաճարակային սահմանափակումներ, քաղաքացիները կարող էին միջոցառումների մասնակցել, ուսհաստատությունները գործում էին։ Երկրի գլխավոր համաճարակաբանը հայտարել էր, որ, հաշվի առնելով առողջապահության ոլորտում աշխատողների թիվը, նրանց՝ տանն ինքնամեկուսանալն առավել վտանգավոր կլինի։ Շվեդիան ընտրել էր առողջապահական համակարգը չծանրաբեռնելու քաղաքականություն՝ համարելով, որ մինչ վիրուսը կտարածվի, ի հայտ կգա նաև «կոլեկտիվ իմունիտետ» կամ կստեղծվի պատվաստանյութ։ Շվեդիայի Կառավարությունն ու խորհրդարանն ապրիլի 6-ից սկսել են քննարկել կորանավիրուսի դեմ պայքարի մեթոդները խստացնելու, ինքնամեկուսացման ռեժիմ մտցնելու հարցերը։

Ապրիլի 4-ին երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտնել էր, որ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը մեկ ամիս կտևի և սպասվում են հազարավոր մահեր։

 

 

iravaban.net