Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց իսկական քաղաքակիրթ մարդ լինելու հատկանիշներով ապացուցում են, որ հայ մարդը միշտ մնում է իր բարձրունքի վրա։
Իսպանիայի Վալենսիա քաղաքում ապրող Ատոմ Բաղդասարյանը կորոնավիրուսի վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանային համալիրում` ընտանիքի անդամների հետ, ամեն օր վաղ առավոտից մտածում են ինչ պատրաստել և արագ հասցնել ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին, ովքեր աշխատում են լարված, պատասխանատվության մեծ զգացումով:
Իսպանիայում ապրող մեր հայրենակիցներն անմիջապես միացան այս ծրագրին,որոնցից են` Տիգրան Գաբրիելյանի և Արթուր Գրիգորյանի ընտանիքները: Իսպանացիները նորից զգացին հայ ազգի մեջ եղած մեծ սերն ու հոգատարությունը մարդկության հանդեպ։