ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Հանրային Հեռուստաընկերությանը
«Այս իրադրության մեջ շատ գնահատելի է մեր քաղաքացիների համախմբվածությունը: Շատ գնահատում և հարգանքով եմ վերաբերվում, շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք համախմբվում են դեսպանության շուրջ, մեր ներկայացուցիչների շուրջ և իրենց օժանդակությունն են բերում այդ առումով։
Մենք ունենք շատ լավ օրինակ, երբ Միացյալ Նահանգներում առողջապահական համակարգում աշխատող մեր հայրենակիցները համակարգ են ձևավորել, որպեսզի օգտակար լինեն մեր քաղաքացիներին։ Մենք ունենք նույն օրինակը Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ մեր հայրենակիցները և քաղաքացիներն իրենց օժանդակությունն են բերում, որպեսզի նվազեցնենք այն ճնշումները, որ ի հայտ են եկել այս պայմաններում մեր քաղաքացիների համար»: