Մանրամասներ՝ Հրազդանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից.

Պարզվել է ապրիլի 10-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզում, ժամը 21:30-ի սահմաններում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել էր:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Mercedes CLS մակնիշի ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Գևորգ Մարտիրոսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Հասմիկ Գևորգյանը, իսկ վարորդ Գ. Մարտիրոսյանն ու մյուս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Մարիամ Օսիպյանը և 23-ամյա Հրաչ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: