Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում օտարերկրյա ընդհանուր ներդրումները նախորդ տարի ավելացել են: 2019 թ. ընթացքում ընդհանուր ներդրումները կազմել են 164 մլրդ 645.7 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընդհանուր ներդրումները 14 մլրդ 780.9 մլն դրամ էին:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ նախորդ տարի ընդհանուր օտարերկրյա ներդրումները ավելացել են 149 մլրդ 864.8 մլն դրամով: Միաժամանակ նվազել են օտարերկրյա ուղիղ ներդրումները՝ 26.7 մլրդ դրամով. 2019-ին օտարերկրյա ուղիղ ներդրումները 48 մլն 107.3 մլն դրամ են եղել: