Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ

Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր իշխանության կադրային իրավիճակին:

Վարչապետը նշեց, որ այդ մարդկանց ինքը ստիպված է եղել նշանակումներից ընդամենը օրեր անց ազատել պաշտոններից։ Ավելին, Փաշինյանը հիշեցրեց, որ այժմ նույնիսկ կաշառքի հարցերով քրեական գործեր կան հարուցված, որոնք դատարանի որոշումների են սպասում։