Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցության ձեւաչափի մասին

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցության ձեւաչափի մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ այդմ, ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ից երեք րոպեով անջատում ենք բնակարանների լույսերը եւ մեր պատուհանների մոտ լույս ենք վառում (օրինակ, հեռախոսի միջոցով)՝ ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը:

Բուն ապրիլի 24-ին՝ ժամը 08.00-ից, հնարավորություն է ստեղծվում կարճ հաղորդագրություն (sms) ուղարկել 1915 անվճար համարին՝ նշելով ուղարկողի անուն-ազգանունը:
Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովվի քաղաքացիների խորհրդանշական մասնակցությունը:

Լրացում. արտերկրից կարելի է հաղորդագրություն ուղարկել 0037433191500 համարով: