Ազգային ժողովն արտահերթ նիստում 111 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախագիծը։
Բաբկեն Թունյանը նշեց, որ 24-ժամյա ռեժիմի առաջարկը հետ է վերցնում։
«Ավելի լավ է՝ առաջին ընթերցմամբ ընդունենք, ու մենք ինքներս մեզ ժամանակ տանք մի շաբաթ, տասը օրվա ընթացքում առաջարկները մի անգամ էլ քննարկելու ու լրամշակելու։ Սա շատ հրատապ չէ»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 109 կողմ ձայնով։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ կա 3 ժամ գրավոր առաջարկությունների համար, և 3 ժամը լրանալուն պես տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որից հետո խորհրդարանը կշարունակի հարցերը քննարկել երկրորդ ընթերցմամբ։