Հայաստանի մարզպետներն ու Երևանի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Նրանք առանձին առանձին մոտենում են հուշահամալիրին եւ կարմիր վարդեր դնում անմար կրակի մոտ:
Բացի նրանցից ծաղիկներ է խոնարհում նաեւ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանսյանը:
Ավարտին բոլորը շրջանաձեւ կանգնում են անմար կրակի մոտ: