Դուք նոր խոսք եք ասում մշակույթի զարգացման գործում, շնորհակալություն նաև Առաջին ալիքին. նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսադեմին իր Ֆեյսբուքի էջում գրել է.

«Գեղարվեստական ծրագիրն ավարտվում է, լույսն արդեն բացվում է:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մշակույթի գործիչներին, արվեստագետներին, երգիչներին, երաժիշտներին: Դուք նոր խոսք եք ասում մշակույթի զարգացման գործում:

Հատուկ շնորհակալություն նաև Առաջին ալիք-ին, կազմակերպչական մեծ թիմին այս ծրագիրն իրականություն դարձնելու համար: Ապրե՛ք:

Հարգենք հիշատակը` հարգելով կյանքը»: