Չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն փող տպել ու բաժանել մեր հայրենակիցներին․ Թունյան

Ես արդեն չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել մեր հայրենակիցներին ու տնտեսվարողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Ասում են՝ որքան ակնհայտ է ճշմարտությունը, այնքան դժվար է այն ընկալվում որոշ մարդկանց կողմից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետև չհասկանալը ավելի ձեռնտու է»,-նշել է նա: