Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամագիր է ստորագրել, որով ՌԴ մայրաքաղաքում ինքնամեկուսացման ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 11-ը։ Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն։
Ըստ քաղաքապետի՝ կարանտինի չեղարկումը անպատասխանատու և պոպուլիստական որոշում կլիներ, որը առնվազն կբերեր մահացությունների և հիվանդածությունների ավելի մեծ թվի։
Մոսկվայում կորոնավիրուսակիրների թիվը հասել է 48 հազարի, մահացել է 479 մարդ։