Լույս աշխարհ է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ նրա հարսնացուի՝ Քերի Սայմոնդսի որդին։ Լուրը հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Երեխան ծնվել է այսօր առավոտյան՝ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, նորածինն ու մայրիկը իրենց լավ են զգում, նշվել է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել էր կորոնավիրուսով եւ գտնվում էր հիվանդանոցում։ Օրերս, սակայն, նա ապաքինվել ու դուրս է գրվել բուժհաստատությունից։
a1plus.am