Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին կվիրահատվի, Aysor.am-ին ասել է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
«Առողջական վիճակը կայուն է, հետազոտությունների փուլում ենք, վիրահատության անհրաժեշտություն կլինի: Նախավիրահատական պատրաստության ընթացքում ենք», — ասել է նա։
Արմեն Չարչյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը բարձր է։
«Տրամադրված է հաղթահարելու առողջական բոլոր այն խնդիրները, որոնք ունի», — նշել էԲԿ-ի տնօրենը՝ հստակեցնելով, որ վիրահատությունը կլինի մի քանի օրից: