Ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբատարի հորանին կից ինքնաշեն խորդանոցում:
Փրկարարները շենքից տարհանել են մոտ 60 բնակչի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:31-ին: Այրվել են կենցաղային և հնամաշ իրեր (մոտ 10 քմ):