Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն ավելի վաղ համաձայնել էր երկրի բարեփոխումների հարցերի փոխվարչապետը դառնալ, այլ պաշտոն է ստացել: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով ուկրաինական հեռուստաալիքներին:
Հայտնի է դարձել, որ Սաակաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրեր շարունակ բանակցություններ են վարել Սաակաշվիլիի ապագա պաշտոնի վերաբերյալ և գտել են նոր ձևաչափ:
Ի դեպ, աղբյուրը չի հայտնել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Վրաստանի նախկին նախագահը, քանի որ ցանկացել է գաղտնի պահել Զելենսկիի նախաձեռնությունը: