Ծնողները տուգանվելու են՝ երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 178-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը (բացի սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավախախտումներից)` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 30 հազար դրամի չափով:

Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 20 հազար դրամի չափով:

iravaban.net