Գազի գնի հետ կապված մտահոգություններ կան։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե գազի գնի բաձրացման վերաբերյալ Կառավարությունը մտահոգությունների ունի՞։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, թե հասկանում է, որ «Գազպրոմ Արմենիան»-ցանկանում է տնտեսապես ավելի մրցունակ դառնալ, սակայն կարծում է, որ գործընկերները պիտի այլ մոտեցում ցուցաբերեն այս պայմաններում։
«Այս փուլում մենք տեսնում ենք, որ մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, որ պիտի այլ մոտեցում ցուցաբերի, և մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել, մանավանդ ԵԱՏՄ օրակարգում կարևոր խնդիրներից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։