Հայրենիքի շրջանաձև երթևեկությունը հանված է: Վերականգնված է նախկին երթևեկության կարգը:
Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թվականի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունը իրեն չի արդարացրել, ինչից ելնելով ս.թ մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության և կվերագործարկվեն լուսացույցները:
Նկատենք, որ այս փոփոխության արդյունքում խցանումներն ավելացել էին , և վարորդները վերջին շրջանում շատ էին բողոքում ու պահանջում վերադառնալ երթևեկության հին կանոններին: