ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ ԱԱԾ մի շարք պաշտոնյաներ ազատման դիմում չեն գրել:
ԱԱԾ մամուլի կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ մամուլում տարածված այն լուրերը, թե ԱԱԾ տնօրենը եւ մի խումբ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել, չի համապատասխանում իրականությանը.
«ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- տեղեկացրին մամուլի կենտրոնից:
Նշենք, որքիչ առաջ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ԱԱԾ տնօրենը եւ մի քանի բարձրաստիճան սպաներ հրաժարական են տվել՝ կապված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի փախուստի հետ:
Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման օժանդակության, կաշառք ստանալու օժանդակության եւ փողերի լվացման համար: Այն բանից հետո, երբ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը, Խաչատրյանը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել տեղի ունեցող գործընթացներին եւ կալանավորի կարգավիճակ ձեռք բերել: Այդպիսով, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: