Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս առողջապահության նախարարն այսօր դժվարացավ ասել, թե որքան գումար է ծախսվում ամեն վարակակրի պահման համար։ Նա խնդրեց հարցումը ուղարկել գրավոր և խոստացավ պատասխանել։
Սակայն այս հարցի համատեքստում Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ դեպքեր կան, երբ վարակակիրներին 40 օր և ավելի պահում են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Հյուրանոցներում պահվող վարակակիրների դեպքում, ինչպես պարզաբանեց Թորոսյանը, պատճառը այն է, որ վիրուսը շարունակում է հայտնաբերվել այդ մարդկանց մոտ։
Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, Թորոսյանը նշեց, որ դեպքեր կան, երբ հիվանդությունը ծանր է ընթանում, և պացիենտին ստիպված են լինում ավելի երկար բուժում տալ։