Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում, ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին, անդրադարձավ 2019-ին ստեղծված Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին:
Նախարարը նշեց, որ հանձնաժողովն աշխատում է փոփոխությունների հայեցակարգի մշակման ուղղությամբ, փաթեթի նախնական տարբերակը պետք է պատրաստ լինի սեպտեմբերին: Նրա խոսքով՝ կլինեն հանրային քննարկումներ, և արդեն հաջորդ տարի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի ամբողջությամբ:
Ռ. Բադասյանն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հանձնաժողովի նիստերն անցկացվում են տեսակապի միջոցով, և պատշաճ ժամկետում հայեցակարգը պատրաստ կլինի: