Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր:
Երևանի և մարզերի հազար բուժաշխատողից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200,000-ական դրամ:
Ավելի վաղ Վարդանյան եղբայրները 100 մլն դրամ էին փոխանցել կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետական հաշվին: