Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը քիչ առաջ ժամանացին դատարան՝ Մարտի –ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորելու:
Մինչ այդ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատելու միջնորդությունը:
Այս երաշխավորության մասին պաշտպանական կողմը հայտարարել էր դեռ փետրվարի 24-ին: Նախատեսվում էր միջնորդությունը ներկայացնել մարտի 17-ի դատական նիստին, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ նածագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ բացեց եւ ժամանակավորապես անաշխատունակ դարձավ:
Հիշեցնենք՝ Քոչարյանը անձնական երաշխավորությամբ մեկ անգամ արդեն ազատ է արձակվել 2019 թվականի մայիսին: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել նրան: Հունիսի 25-ին, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և Քոչարյանին դարձյալ կալանավորել:
armtimes.com