Մայիսի 7-ին՝ ժամը 15:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին հարակից երկաթգծի 2667 կմ-ի П6-7 կետի տարածքում Փամբակ գետը դուրս է եկել հունից. առկա է վազորդների վնասման վտանգ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Փամբակ գետի վարարման հետևանքով առաջացել է երկաթգծի վազորդների վնասման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տրամադրած տրակտորի միջոցով փլուզումը կանխելու նպատակով աշխատանքներ են իրականացվել գետի հունը փոխելու համար։