ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից շնորհավորեց բոլորին Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսօր ինքը ղեկավարում է մի կառույց (ԵԿՄ-ն-խմբ.), որն այդ պատերազմում իր մեծ դերակատարությունն ունեցավ, որի հիմքի վրա էլ հետո ձեւավորվեց բանակը:
«Այսօր ես ղեկավարում եմ մի կառույց, որը պատերազմում մեծ դերակատարում ունեցավ և որի հիմքում ձևավորվեց բանակը: Ես ուզում եմ փառապանծեմ այն տղերքին, խոնարհվեն նրանց շիրիմների առաջ, Սպարապետի շիրիմի առաջ, նրանց մայրերի: Եվ ինչպես ասում են` կռվում են ժողովուրդները, բանակները, հաղթում են նահատակները»,-ԱԺ-ում ասաց ԵԿՄ նախագահ, Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա շնորհավորեց բոլոր ազատամարտիկներին:։