ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհավորելով վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։
«Սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառավոր հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։
Ֆաշիստական ոճրագործության դեմ պայքարը միավորեց ժողովուրդներին, և այդ միահամուռ պայքարում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։
Այսօր մենք տարիների հեռվից նույն խորին երախտագիտությամբ և ակնածանքով ենք հիշում նացիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների խիզախությունը, տոկունությունն ու արիությունը:
Կոտայքում Հայրենական պատերազմի մասնակից 11 վետերան ունենք, ում երկուշաբթի օրը, հակահամաճարակային բոլոր նորմերը պահպանելով, կայցելեն խորհրդականներս և իմ կողմից խորհրդանշական նվերներ կհանձնեն։
Փառք ու պատիվ Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին, վետերաններին և մեծ խոնարհում բոլոր ընկածներին:
Սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառավոր հաղթանակի 75-րդ…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Суббота, 9 мая 2020 г.