Այսպես գերմանացի երկրպագուներն ապահովեցին իրենց «ներկայությունը» տրիբունայում

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունն ամենաշուտը կվերսկսվի եվրոպական թոփ-5 լիգաներից: Հիշեցնենք, որ դա տեղի կունենա մայիսի   16-ին:

Գերմանական ակումբները շարունակում են մարզումները՝ նախապատրաստվելով մցրաշրջանի վերսկսմանը։ Նախապատրաստվում են նաև երկրպագուները: Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուներն, օրինակ, հնարամիտ քայլի են դիմել։ Նրանք իրենց դեմքով լուսանկարներ են տեղադրել մարզադաժտի տրիբունաներում, ինչը մարդկանց ներկայության պատրանք է ստեղծում։

 

aurora news