ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթը մեկնարկել է Գյումրիից, դրանք եկել են Երևան՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ ցուցադրելու օդային հնարքներ:
Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։
Երևանի «Հաղթանակի» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անցկացվեց պատվո երթ՝ փառապանծ վետերանների մասնակցությամբ: Նրանք զինվորականների ուղեկցությամբ այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խորանհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազում զոհվածների հիշատակին:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: