Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ վերակենդանացման բաժանմունք։
Նախարարը հայտնեց, որ շատերի մոտ կա դրական դինամիկա, որոնք շուտով կտեղափոխվեն այլ բաժանմունքներ։
Ցավոք, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ։ Բժիշկներին պետք է շնորհակալ լինենք այս ծանր պայմաններում աշխատելու համար։ Պիտի խնդրեմ նաև պահպանել բոլոր կանոնները վիրուսի տարածումը կանխելու համար, — նշեց նախարարը՝ հավելելով, որ օրվա ընթացքում կայցելի մի քանի այլ բժշկական հաստատություններ ևս։