Dolce&Gabbana-ն ներկայացնում է DGFATTOINCASA («Պատրաստված է տանը») նոր առցանց նախագիծը: Բրենդի սոցցանցերում իտալացի արհեստավորները ձեռքի աշխատանքի վարպետության դասեր կտան։ «Մեր պատմության սիրտը տանը է։ Դա արհեստանոց է, որտեղ ավանդաբար տեղի է ունենում fatto a Mano (ձեռագործ արհեստ) մոգությունը, եւ դա ընտանեկան հարմարավետության անբաժանելի մասն է», — մեկնաբանել են Dolce&Gabbana-ի ներկայացուցիչները:
Ծրագիրն իրականացվում է ForFunding by INTESA Sanpaolo Bank-ի աջակցությամբ, որպեսզի Fondazione Humanitas Per La Ricerca-յին ֆինանսական օգնություն ցուցաբերեն։ 2020 թվականի փետրվարից Dolce&Gabbana-ն հովանավորում է հիմնադրամի գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են կորոնավիրուսի ազդեցության ուսումնասիրմանը իմունիտետի վրա:
Աղբյուրը՝ Theblueprint.ru
news.am