Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները:
«Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ բացվում են բոլոր խանութները՝ բացի հագուստի և կոշկեղենի վաճառքի կետերից:
«Մայիսի 11-ին բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Եթե մինչ այժմ խոսքը միայն շինարարական նյութերի արտադրության մասին էր, ապա մենք բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Դրանից բացի, մենք բացում ենք մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունենք մուտք փողոցից և չեն վաճառում հագուստ կամ կոշիկ: Դա չի վերաբերում մոլերին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 638 մարդ, վարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 10: