Իրանցի գիտնականները կորոնավիրուսի հայտնաբերման թեստ են ստեղծել, որն արդյունքը ցույց է տալիս 30 վայրկյանում: Այս մասին հայտնում է MEHR գործակալությունը:
Աղբյուրը հայտնում է, որ թեստը կորոնավիրուսի առկայությունը կարող է բացահայտել անգամ հիվանդության սկզբնական փուլում և այն ճշգրիտ է 95 տոկոսով: Գործակալության տվյալներով՝ թեստ-համակարգը դեռևս հաստատում չի ստացել:
Հավելենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանում վարակված է 110 767 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6733 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 1481 դեպք, մահացել է 48 մարդ: