Ազգային ժողովում պարետատան առաջիկա անելիքները ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը լիարժեք վերագործարկվելու է մայիսի 18-ին։ Նույն օրը վերաբացվելու են նաև առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը՝ փակ հատվածներում, մայիսի 25-ից հանրային և՛ փակ, և՛ բաց վայրերում դիմակներ կրելը պարտադիր կլինի։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կանոնները խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։