էս դատարաններից ես համոզվեցի, որ չի գործում ոչ մի հոգի, ոչ մի խիղճ. Առաքել Մովսիսյան

էս դատարաններից ես համոզվեցի, որ չի գործում ոչ մի հոգի, ոչ մի խիղճ. Առաքել Մովսիսյան

Shmays

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի վստահում դատական համակարգին: Նա իր որդու գործով քննության ընթացքում համոզվել է, որ դատական համակարգում ոչ բոլորն են խղճով գործում և նա չի վստահում ոչ ոքի:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ  ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքից ազատելու հարցի քննությունը: Սակայն դատական նիստը հետաձգվեց:

Հավելենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ  ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։ Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է