ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ընտանիքի օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակզմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․
«Այսօր ընտանիքի օրն է
Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստնությունը, նվիրվածությունը և հոգատարությունը:
Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ:
Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»։