Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթուղթն անընդունելի է. Փաշինյան

Առցանց ասուլիսի ընթացքում վարչապետը անդրադարձավ նաև  Լավրովի՝ արցախյան խնդրով հայտնի հայտարարության վերաբերյալ հարցին։

«Արձանագրել ենք մեր սկզբունքները, և հարց է եղել՝ արդյոք մենք շարունակելո՞ւ ենք բանակցություններն այն կետից, որը թողել է Սերժ Սարգսյանը, ասել ենք՝ ոչ: Այն, ինչ ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չէ, և մնացած հարցերին պատասխանել ենք: Պետք չի փորձել մեզ կաշկանդել, որ մենք բանակցային սեղանի շուրջ չխոսենք, չլսենք: Կան ամենատարբեր տեսակետներ հարցի կարգավորման ձևերի և փուլերի, փուլային կամ փաթեթային ձևերի վերաբերյալ: Փուլային և փաթեթային ասելով՝ մենք հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մեկ ժամո՞ւմ: Փուլային ասելով ի՞նչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ:  Սրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն»,- ընդգծեց Փաշինյանը: 

Վարչապետը նաև նշեց, որ  հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթղթից հայկական կողմը հրաժարվել է՝ ասելով, որ դա անընդունելի է:

Հեղինակ`Նարե Ոսկանյան