SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 18-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակցի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը անվտանգության աշխատակիցը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ մայիսի 14-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքից ազդանշան է ստացվել, որ սարքի վրա տեղի է ունենում արտաքին միջամտություն։
Արտաշատի ոստիկաններն ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի աշխատակիցները պարզել են, որ այդ օրը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Շ-ն, վարելով Lexus RX300 մակնիշի 96 QD 009 համարանիշի ավտոմեքենան, նշված արագաչափ սարքի կողմից նրա խախտումը նկարահանվել է, ինչից հետո նա ցանկացել է վնասել սարքը՝ միջամտելով սարքին։