Տուլայում շոգի պատճառով բժշկուհին հիվանդասենյակ է մտել թափանցիկ բժշկական հագուստով

Բուժքույրը հիվանդասենյակ է մտել թափանցիկ պաշտպանական բժշկական հագուստով։

Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային ինֆեկցիոն հիվանդանոցի հոսպիտալում, որտեղ մեկուսացված են կորոնավիրուսով վարակված քաղաքացիները։Այս մասին հայտնում է govoritmoskva.ru-ն:

Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ բուժքույրը հագնվել է այդպես, քանի երկրում շոգ է, իսկ համազգեստով աշխատանքը շոգ պայմաններում անհնար է դառնում: 

Միջադեպը բուժքույրը մեկնաբանել է, և ասել, որ ինքը չի հաշվարկել, որ բժշկական կոստյումը ամբողջովին լուսավորվելու է ։

Տեղի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ աշխատակցուհուն նկատողություն է արվել:

‹‹Բուժքրոջ նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել նկատողության տեսքով››, — նշել են գերատեսչությունից և հավելել, որ բուժանձնակազմի հետ բացատրական զրույց կիրականացվի։

Բացի այդ, հիվանդանոցում ուժեղացրել են հսկողությունը հատուկ հագուստի և անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նկատմամբ:

 

radio aurora