Կրթօջախների կառուցման boom Կոտայքի մարզում․ շահագործման կհանձնվեն միանգամից 4 նոր մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց և 1 մարզադահլիճ
Իմ ելույթներում բազմիցս եմ նշել, որ Էտալոնային Կոտայք կերտելու ճանապարհին մեր կարևորագույն առաջնահերթություններից է որակյալ կրթություն ունենալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը: Այն մեր ռազմավարական գլխավոր ռեսուրսն է, որը պետք է հետևողականորեն զարգացնել ու կատարելագործել։
Այս համատեքստում մեր մարզում ամռանը իսկական boom է սպասվում․ շահագործման կհանձնվեն միանգամից 4 նոր մանկապարտեզ, մանկական արվեստի դպրոց և մարզադահլիճ։
Այսպիսով՝
✅ Կառավարության 2019 թ․ սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Արամուս համայնքում կառուցվում է մանկապարտեզի շենք՝ նախատեսված համայնքի, ինչպես նաև հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխաների համար:
Մանկապարտեզում կգործի 5-6 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 146,347,002 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 50%-ը՝ համայնքի ներդրումը։
✅ Տասնյակ տարիներ մանկապարտեզ չունեցած շուրջ 1000 բնակիչ ունեցող Վերին Պտղնի համայնքում կառուցվում է մանկապարտեզի շենք։ Ծրագրի ընդհանուր արժեքը 74,904,000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 50%-ը՝ համայնքի ներդրումը։
✅ Գողթ համայնքում վերակառուցվում, ամրացվում ու կապիտալ հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը։ Արդյունքում համայնքն ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բոլոր հարմարություններով ու հնարավորություններով հագեցած մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը 69,000,000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 50%-ը՝ համայնքի ներդրումը։
✅ 4000-ից ավել բնակչություն ունեցող Գեղաշեն նախալեռնային համայնքում կառուցվում է մանկապարտեզի նոր շենք։ Այն նախատեսված է շուրջ 140 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 125,400,000 դրամ է,որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 10%-ը՝ համայնքի ներդրումն է, իսկ 40%-ը մասնավոր մեկենասի նվիրատվություն։
✅ Ծաղկաձոր համայնքում կառուցվում է մանկական արվեստի դպրոցի շենք։ Հարմարավետ պայմաններով այս շենքը համայնքում մշակութային կյանքն ակտիվացնելու հնարավորություն կտա։ Ծրագրի ընդհանուր արժեքը 56,275,080 դրամ է, որից 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 70%-ը՝ համայնքի ներդրումը։
✅ Նոր Հաճն համայնքում հիմնանորոգվում է քաղաքային մարզադահլիճը։ Հիմնանորոգումից հետո այն կծառայի նաև հարևանությամբ գործող երկու հանրակրթական դպրոցների կարիքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 35,670,000 դրամ է, որից 70%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 30%-ը՝ համայնքի ներդրումը։
Բոլոր համայնքներում աշխատանքները բուռն ընթացքի մեջ են․ օր առաջ պետք է շահագործման հանձնենք այդ մանկապարտեզներն ու հաստատությունները՝ հնարավորություն տալով մեր երեխաներին բարեկարգ ու հարմարավետ պայմաններում իրացնել կրթության իրենց իրավունքը։
#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք։