Համայնքում կլինի առողջ քաղաքական մթնոլորտ, փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար

 Համայնքում կլինի առողջ քաղաքական մթնոլորտ, փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար։

📑Խորհրդարանի առաջին ընթերցմանն եմ ներկայացնում 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում համամասնական ընտրակարգի ներդրման նպատակով «ՀՀ ընտրական օրենսգրքում», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը:
☝️Օրենքի նախագիծը երաշխավորում է, որ համայնքում կլինի առողջ քաղաքական մթնոլորտ, փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար։
Առաջարկվող կարգավորումները հակիրճ՝
📍4000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում մեծամասնականի փոխարեն նախատեսվում է իրականացնել Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները ։
📍Մանդատների բաշխման նոր շեմի սահմանմամբ կապահովվի ներառականություն, այսինքն շատ քաղաքական ուժեր և միավորներ հնարավորություն կունենան՝ ընդգրկվելու տեղական ինքնակառավարման մարմիններում և ապահովելու իրենց քաղաքական ուժի ներկայացվածությունը տվյալ համայնքի կյանքում:
📍Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը:
📍ՏԻՄ օրենքում փոփոխության համաձայն համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամանակ, երբ կա գործող ավագանի, պաշտոնակատար է նշանակվում մարզպետի, իսկ քաղաքապետի պարագայում՝ վարչապետի կողմից:

‼️Օրենքի անհրաժեշտությունը բխում է գործող Սահմանադրությանը և տեղական մակարդակում խորհրդարանական մոդելին համապատասխան ՏԻ մարմիններ ունենալու կարևորությունից: Այսինքն՝ այն մոդելը, որ առկա է նաև խորհրդարանում, կտեղափոխվի նաև ՏԻՄ մարմիններ:

🖋Օրենսդրական նախաձեռնությունների այս փաթեթը, համահեղինակել ենք խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորների հետ միասին: 📌Սա ուշագրավ նախադեպ է, կառավարություն-խորհրդարանական խմբակցություններ համագործակցության ամրացման առումով անչափ կարևոր քայլ:

Հաջողված համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանին, Վահե Ղալումյանին, Վահագն Հովակիմյանին, Համազասպ Դանիելյանին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին:

Առաջարկվող փոփոխությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյությում՝