Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքելյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Հարությունյանի վարած Porsche Cayenne մակնիշի 18 RR 080 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներ Տ. Առաքելյանն ու Ռ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Porsche Cayenne-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել մայթեզրի ծաղկամաններն ու հայտնվել մայթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne 18 RR 080 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։