Կրկին մանիպուլյացիա, կրկին վերնագրի միջոցով: Երբ կարդում ես` տպավորություն է, թե վերնագիրն իրականություն է, իսկ մենք այն պարզաբանել ենք: Իրականում մենք չենք պարզաբանել, այլ կտրականապես հերքել ենք։
Լրատվամիջոցը քաջ գիտակցելով, որ հանրության մի մասը կարդում է միայն վերնագիրը, փորձ է անում մատուցել մի բան, որը գոյություն չունի, ինչն էլ փաստացի հերքվել է իմ կողմից։
Տվյալ դեպքում սուտը ներկայացվում է իրականություն, օգտագործելով նաև նախարարության անունը։
«Բարեխիղճ» լրատվամիջոցը կապ է հաստատել ինձ, որպեսզի կարողանա վերնագրով մանիպուլացնել հանրությանը։
Իմ այն պդնումներից հետո, որ վերջինս տա այդ բժշկի անունը, որը փաստացի նախարարին մեղադրում է ապօրինի գործողություններ կատարելու մեջ՝ ապարդյուն էին։
Ի դեպ, նյութում տեղ չի գտել իմ արած հետևյալ արտահայտությունը որ «նման մեղադրանքները պետք է անել իրական դեմքերով կամ ընդհանրապես չանել»։
Նույնը խորհուրդ եմ տալիս նաև այս լրատվամիջոցը ԿԱՌԱՎԱՐՈՂԻՆ։
Ի դեպ, լրագրողին էլ հուշեմ, որ, եթե իր ղեկավարը նման տեղեկատվության տիրապետեր, վաղուց նախարարի դեմ հաղորդում ներկայացրած կլիներ։
Սույն հրապարակումը խնդրում եմ իրավապահ մարմիններին ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և պատասխանատվության ենթարկել կամ «ատկատ վերցնողին» կամ սուտ մատնություն անողին:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան
Հղում՝ https://medmedia.am/?p=15077