Վաղ առավոտյան Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում՝ ՀՀ ոստիկանության տարբեր ծառայության ստորաբաժանումների ղեկավարների, ոստիկանանության ծառայողների և ՀՀ կառավարությանն ենթակա Տեսչական մարմնի աշխատակիցներ մասնակցությամբ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել։
Երևանում նախատեսվող վերահսկողության և մշտադիտարկման պատշաճ իրականացման վերաբերյալ հրահանգավորումներ են տրվել վերահսկվող բոլոր ոլորտներում Պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու, բարեխղճորեն ծառայելու, մշտադիտարկումներ իրականացնելու և հասարակական կարգի անվտանգությունն ապահովվելու և պահպանելու նպատակով: